Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեղծվեց քաղաքացիական գործընկերության հարթակ

01.07.2014

 Հուլիսի 1-ին <<Հույսի կամուրջ >> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ժողով-հանդիպում, որի նպատակն էր <<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի շրջանակներում ստեղծել քաղաքացիական գործընկերության հարթակ` խթանելու համագործակցությունը պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև, հզորացնելու կազմակերպությունների շահերի պաշտպանության վերաբերյալ գիտելիքները, նպաստելու հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավմանն ու հզոր քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
  Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի պատասախանատու ստորաբաժանումների ղեկավարներ, Իջևանի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի մասնաճյուղերի ղեկավարները:
  Հանդիպման ըւնթացքում ներկայացվեց և քննարկվեց Տավուշի մարզի քաղաքացիական գործընկերության հարթակի /ՔԳՀ/ գործունեության կանոնակարգը: ՔԳՀ նիստի նախագահ ընտրվեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56