Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց ընտանեկան բռնության հիմնախնդիրների և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր

30.06.2014

  Հունիսի 30-ին Տավուշի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր հանդիպում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության 4 տարածքային բաժինների ծառայողների, համայնքապետարանների ներկայացուցիչների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և կրթական ոլորտի մասնագետների հետ: Հանդիպումն անցկացրեց <<Կանանց իրավունքների կենտրոն>> հասարակական կազմակերպության կոորդինատոր Անահիտ Շահինյանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքացիական իրավունքի դասախոս, իրավապաշտպան Սուսաննա Սիրադեղյանը: Քննարկվեց ընտանեկան բռնության հիմնախնդիրների և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր: Ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները ներկայացրին 2014 թվականի ընթացքում իրենց բաժիններում ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Ծավալվեց բուռն քննարկումներ, եղան հարց ու պատասխաններ, որոնք միտված էին ակտիվացնել համագործակցությունը ոստիկանության, համայնքապետարանների, ՀԿ-ների, մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և անչափահասների շրջանում հայտնաբերելու բռնության դեպքերը, այն կանխարգելելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56