Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանում անցկացվեց <<ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում>> թեմայով քննարկում

30.06.2014

   Հունիսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աջակցությամբ, <<Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների վերլուծություն և գնահատում>> ծրագրի շրջանակներում, մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում: Ձևավորված ֆոկուս խմբի միջոցով իրականացվեց հետազոտական քննարկում՝ <<ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում>> թեմայով: Հետազոտության նպատակը ըստ տարածաշրջանային առանձնահատկությունների բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատումը և սոցիալական խնդիրների վերհանումն է` բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հայեցակարգային մոտեցումների մշակման համար, ապահովելով անհրաժեշտ գիտահետազոտական հենք: Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցեցին մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, մարզերում գործող մանկական խնամակալական հաստատությունների, խնամակալության և հոգաբարձության խորհուրդների, առողջապահական հիմնարկների, կրթական հաստատությունների, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ:
   Քննարկումն անցավ արդյունավետ, եղան բազմաթիվ հարց ու պատասխաններ, առաջարկություններ, որոնք հետագայում կդրվեն ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից մշակվող բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հայեցակարգային մոտեցումների հիմքում:
  Նշենք, որ հարցաթերթերով հետազոտություններ են անցկացվում նաև մարզի գյուղական համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56