Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց Խաչարձանի ամբուլատորիան

27.06.2014

  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը այսօր Տավուշի մարզի Խաչարձան գյուղում մեծ հանդիսավորությամբ բացեց նորակառույց գյուղական բժշկական ամբուլատորիա: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, արգենտինահայ բարերարներ, հյուրեր և գյուղի բնակիչներ: Ծրագիրն իրականացվել է արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ: Նորակառույց ամբուլատորիան ունի անհրաժեշտ քանակությամբ սենյակներ, հանդիսությունների սրահ: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման համակարգով, մշտական ջրով: Կենտրոնը կահավորվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ունի էլեկտրասրտագրության սարքավորում, օթոսկոպ, գլյուկոմետր, գինեկոլոգիական բազկաթոռ, մանկական կշեռք: Ամբուլատորիան սպասարկում է Խաչարձան և Աղավնավանք գյուղերի բնակչությանը, շուրջ 800 բնակիչ: Այն նախկինում տեղակայված էր խարխուլ շենքում, իսկ բուժսպասարկումը իրականացվում էր անբարենպաստ շենքային պայմաններում:
  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց արգենտինահայ բարերարներին և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ Տավուշի մարզում շարունակական իրականացվող հայրենանվեր ծրագրերի համար: Բացման արարողությանը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը Կալչիյանների ընտանիքին հանձնեց <<Ազգի նվիրյալներ>> մեդալ, իսկ Խաչարձանի համայնքապետ Գագիկ Շահնազարյանը Արտո և Հիլդա Կալչիյաններին շնորհեց Խաչարձանի պատվավոր բնակիչներ կոչում: Արարողության վերջում նորակառույց ամբուլատորիան օրհնեց Տեր Սարգիս քահանա Տերտերյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05