Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՔՍՖԱՄ-ի աջակցությունը Տավուշի մարզին շարունակվում է

19.06.2014

 Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ: Մարգարիտա Հակոբյանը մարզպետին ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի կողմից մարզում իրականացված և ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 3-ին ՕՔՍՖԱՄ-ի և Տավուշի մարզպետարանի միջև կնքված հուշագիրը: Նշվեց, որ Օքսֆամը սահմանամերձ Տավուշի մարզում աշխատում է սկսած 2010 թվականից և նպատակը փոքր ֆերմերային տնտեսությունների և համայնքների տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելն է: ՕՔՖԱՄ-ի միջոցով մարզի մի շարք համայնքներում ստեղծվել են ջերմոցային ու սառնարանային կոոպերատիվ տնտեսություններ, հիմնվել են արտադրամասեր: Ներկայումս ընթացքի մեջ են Այրումի նորակառույց պահածոների գործարանի կահավորման և գազատարի անցկացման աշխատանքները: Բերքահավաքին զուգահեռ նախատեսվում է սեպտեմբեր ամսին կազմակերպել նաև գործարանի հանդիսավոր բացումը: Սևքարում ևս կառուցվել է կոոպերատիվ, որի գազատարի անցկացման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: Ծրագրված է 2014 թվականի ընթացքում Լճկաձոր և Սարիգյուղ համայնքներում կառուցել 400քմ մակերեսով մեկական ջերմատուն: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց ու բարձր գնահատեց բարեգործական կազմակերպության կողմից մարզին ցուցաբերվող աջակցությունը, շնորհակալություն հայտնեց աշխատանքների շահագրգիռ ներկայացման համար և իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու կազմակերպությանը մարզի զարգացմանն ուղղված նրանց բոլոր նախաձեռնություններում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56