Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

19.06.2014

  77 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր հայրենակից, հայրենի եզերքի նվիրյալ դուստր Մեդորա Սրապիոնի Խաչատրյանը: Մեդորա Խաչատրյանը գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, գրող, լրագրող, հրապարակախոս: Ծնվել է 1937թ. Իջևանում, ուսուցչի ընտանիքում: 1954-ին ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել և 1959-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1965թ. ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ՝ Մեդորա Խաչատրյանը ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան: 1991թ. խոշոր եղջերավոր կենդանիների կոնստիտուցիայի մանրադիտակային երկարամյա ուսումնասիրությունների ծավալուն նյութի հիման վրա պաշտպանել է դոկտորական թեզ և բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի հաստատմամբ ստացել գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան: Իր բնագավառում որպես կին գիտությունների դոկտոր հանրապետությունում միակն էր: Երկարամյա քրտնաջան ու նվիրումով աշխատանքի արդյունք են նրա ավելի քան 50 գիտական աշխատանքներն ու մի շարք գյուտերը:
   Գիտական գործունեությանը զուգահեռ Մեդորա Խաչատրյանը նաև սիրով ստեղծագործել է՝ գրելով բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ ու հուշեր, որոնց հիմնական թեման եղել է հայրենիքը, սերը հայրենի եզերքի ու բնության հանդեպ: Նրա գրչին են պատկանում <<Շողեր>> բանաստեղծությունների ժողովածուն, <<Ակունք>> հուշագրությունը, Տավուշի մարզից զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված    <<Հողի կանչը>> պատմափաստագրական գիրքը, որը չհասցրեց տպագրության հանձնել: Մեդորա Խաչատրյանը հիանալի մարդ էր, լավ ընկեր ու խորհրդատու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56