Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանից Սահման քայլարշավը Տավուշի մարզում ավարտվեց Դիլիջան քաղաքով

18.06.2014

   Հունիսի 1-ից հանրապետությունում մեկնարկել էր Սահմանից Սահման քայլարշավը, որը կավարտվի հունիսի 21-ին: Տավուշի մարզից քայլարշավի ծրագրում ընդգրկված էին երկու համայնք՝ Բագրատաշենը և Դիլիջանը: Բագրատաշենում քայլարշավի մասնակիցները հանդիպում են ունեցել հունիսի 1-ին, իսկ դիլիջանյան հանդիպումը տեղ ունեցավ օրերս:Նշենք, որ ծրագրի նպատակն է հանդիպումներ ունենալ Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում՝ բարձրացնելով ծնողների և երեխաների ընդհանուր իրազեկությունը առողջության և բնապահպանության վերաբերյալ: Դիլիջանում դասընթացն անցկացվեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղում, որտեղ Խաղաղության կորպուսի կամավորները երեխաներին իրազեկեցին առողջ ապրելակերպի՝ ատամների խնամքի, առողջ սննդի, ծխախոտի վնասակար ազդեցության և շրջակա միջավայրի մաքրության պահպանման կարևորության մասին: Սեմինարին մասնակցեց 7-ից 16 տարեկան մոտ 40 երեխա: Վերջում երեխաները ստացան մասնակցության վկայականներ և պայուսակներ՝ հիգիենիկ պարագաներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56