Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ իջևանյան բեմում

16.06.2014

 Տավուշի մարզում էր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Թատերախումբը մարզ էր ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Իջևանի մշակույթի տանը թատերախումբը բեմադրեց <<Ամուսնանալը հեշտ բան չէ>> ներկայացումը: Ներկայացման ռեժիսորն է Արսեն Գրիգորյանը, բեմադրության հեղինակը` Մհեր Մկրտչյանը` Ալբերտ Մկրտչյանի որդին: Մեկ գործողությամբ կատակերգությունը ստեղծվել է ռեժիսորի եւ դերասանների անմիջական մասնակցությամբ: Գլխավոր դերերում էին Ռուդիկ Մարտիրոսյանը (Համով), Արսեն Գրիգորյանը (Ռուդ), Լուսինե Ավանեսյանը (Մերի) և Լիլի Դավթյանը (Լիլի): Լեփ-լեցուն դահլիճում ծիծաղի հնչյունների պակաս չէր զգացվում, և հանդիսատեսը մշակույթի տնից դուրս եկավ գոհունակությամբ ու տպավորություններով լի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56