Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

12.06.2014

 Հունիսի 12-ին Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Մարզի 4 զինկոմիսարիատներից առաջին խումբը զորակոչվեց բանակ: Իջևանի զինկոմիսարիատում փողային նվագախմբի հայրենասիրական խրոխտ հնչյունների ներքո նորակոչիկներին շնորհավորեց Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը: <<Իջևանի տարածաշրջանից զորակոչված ամեն մի զինծառայող պատվով է իր պարտքը կատարել և դրա վկայությունն են գրեթե ամեն օր տարբեր զորամասերից ստացվող շնորհակալական նամակները, մեր եռամիասնության՝ բանակ-պետություն-հայոց ազգի պահպանման համար այսօրվանից, սիրելի զորակոչիկներ, ձեր լուման եք ունենալու: Խաղաղություն ու բարի վերադարձ եմ ձեզ ցանկանում>>:
 Առաջին զորակոչին ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, ազատամարտի մասնակիցներ, նորակոչիկների հարազատներ ու ընկերներ: Համայնքների ղեկավարներն իրենց համայնքից զորակոչված տղաների համար նվերների փաթեթներ էին պատրաստել՝ ծառայության մեկնող զինվորին առաջին անհրաժեշտության պարագաներով: Իսկ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը օրհնանքով բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56