Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում

12.06.2014

 Հունիսի 12-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ և Ազատամուտ համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 3 քաղաքացի, 7 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով և 1 քաղաքացի՝ բնակարանային հարցով: Բոլոր դիմումները վերցվել են հաշվառման և մակագրվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ ուսումնասիրություններ կատարելու և դրանց լուծում տալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56