Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Ներառական թատրոն>> փառատոնի մարզային փուլը

12.06.2014

Հունիսի 12-ին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության <<Ներառական համայնք>> ծրագրի շրջանակներում Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ <<Ներառական թատրոն>> փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին Խաշթառակի, Հաղարծնի, Ջուջևանի և Նավուրի միջնակարգ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի անցկացմանն իրենց աջակցությունն էին բերել ՀՀ Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը, Ավստրիայի զարգացման գործակալությունը:
Մշակույթի տան դահլիճում ջերմության ու ոգևորության մթնոլորտն էր իշխում: Փառատոնը բացեց Ջուջևանի թատերախումբը <<Քաջ Նազար>> ներկայացմամբ /թատերախմբի ղեկավար՝ Անուշ Ալեքսանյան/: Խաշթառակի միջնակարգ դպրոցի փոքրիկ դերասանները ներկայացրին <<Պատվի համար>> դրաման /թատերախմբի ղեկավար՝ Անիկ Կլեկչյան/: Հանդիսատեսին <<Մանգաղդ միշտ սրած պահիր>> բեմադրությամբ ներկայացավ Հաղարծնի միջնակարգ դպրոցը /թատերախմբի ղեկավար՝ Լուսինե Մանուկյան/: Փառատոնը եզրափակեց Նավուրի միջնակարգ դպրոցի թատերախումբը՝ նույնպես բեմադրելով <<Քաջ Նազարը>> /թատերախմբի ղեկավարներ՝ Աննա Մարդանյան, Անահիտ Քոսակյան/: Նշենք, որ բոլոր խմբերն էլ աչքի ընկան իրենց անմիջական ու անկաշկանդ խաղով, որի համար էլ արժանացան Տավուշի մարզպետի պատվոգրերի: Նրանց շնորհավորեց և պատվոգրերը հանձնեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Մինչ ժյուրին կամփոփեր մրցույթի արդյունքները, հանդիսատեսին իրենց ելույթներով հաճելի պահեր պարգևեցին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնների շնորհալիները: Դժվարությամբ, բայց այնուամենայնիվ ժյուրին կարողացավ որոշել լավագույններից լավագույնին. փառատոնի հաղթող ճանաչվեց Հաղարծնի դպրոցի թատերախումբը՝ իրավունք նվաճելով մասնակցել Վրաստանում կայանալիք թատերական փառատոնին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56