Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը

11.06.2014

  Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբովյանը:
 Օրակարգի առաջին հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը ներկայացրեց 2013-2014թ.թ. ձմեռային զորակոչի արդյունքները: Արձանագրվեց նախորդ զորակոչի դրական աշխատանքը: Նշվեց, որ օրինակելի աշխատանքի համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից մարզի բոլոր չորս զինկոմիսարիատներն էլ արժանացել են դրական գնահատականի, իսկ ավելի բարձր ցուցանիշներ ապահոված Նոյեմբերյանի զինկոմիսարիատը պարգևատրվել է թանկարժեք նվերով:
 Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2014 թվականի ամառային զորակոչին: Զինկոմները զեկուցեցին, որ ձևավորված են զորակոչային հանձնաժողովներ: Ավարտված են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները և պատրաստ են զորակոչն սկսելուն:
 Մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ տվեց զինկոմներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ամենայն աջակցություն ցուցաբերել զորակոչի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56