Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Բերդում

10.06.2014

  Հունիսի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Բերդում: Մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այնուհետև համայնք առ համայնք քննարկվեցին ինչպես եղած հիմնախնդիրները, այնպես էլ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման բոլոր մանրամասները:
 Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկները և տվեցին որոշակի պարզաբանումներ համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների վերաբերյալ: Մարզի ղեկավարը խոստացավ բոլոր խնդիրները քննարկել համապատասխան մակարդակներում և գտնել տարբերակներ բարձրացված հարցերին հնարավորինս լուծում տալու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56