Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր

09.06.2014

 ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին: Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, մարզպետարանի ու ոստիկանության պատասխանատու աշխատողներ:
 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Այենսոնը ներկայացրեց համայնքային ոստիկանության ինստիտուտի էությունը, ներդրման ընթացքը, նպատակներն ու առաջիկա անելիքները: Նշվեց, որ հասարակություն-ոստիկանություն հայեցակարգը ճիշտ է դրված, և որ այս գործընթացում անչափ կարևոր է բոլոր կառույցների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, ոստիկանության և քաղաքացիական ակտիվ խմբերի ամուր համագործակցությունը: Միջազգային փորձագետը դրական գնահատեց Հայաստանում ժողովրդավարական ոստիկանություն ունենալու մոդելի ներդրումը՝ կարծիք հայտնելով, որ ավելի արդյունավետ փոխհամագործակցություն կապահովվի, եթե այն կարգավորվի օրենքով, այսինքն՝ փոխհամագործակցող կողմերը օրենքով պատասխանատվություն կրեն աշխատանքի համար, ինչի վերաբերյալ էլ ինքը հանդես է եկել առաջարկությամբ:
 Կարևորելով ոստիկանություն-հասարակություն համագործակցությունը, համայնքային ոստիկանի դերը գործընկերության ձևավորման, ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդման գործում՝ մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց այդ ուղղությամբ մարզում կատարված աշխատանքները և իր պատրաստակամությունը հայտնեց՝ օգնելու ու աջակցելու համայնքային ոստիկանի ծրագրի իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56