Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների պաշտպանությունն առաքելություն է

06.06.2014

  Հունիսի 5-ին Տավուշի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան <<Օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն ու լուծման հնարավորությունները>> թեմայով: Կլոր սեղանին մասնակցում էին համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները, ոստիկանության բաժինների ԱԳԽ պետերը:
  Բացելով կլոր սեղանը՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի /ԵԱԿ/ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ներկայացրեց <<Երեխայակենտրոն արդարադատության ստանդարտների խթանում և հանցավորության կանխարգելում>> ծրագիրը: Այնուհետև ակտիվ քննարկում ծավալվեց միջթիմային համագործակցության ձևերի ու մեթոդների, օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում համագործակցությանը նպաստող և խոչընդոտող հանգամանքների, համագործակցության հեռանկարների ու հնարավորությունների շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56