Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանից Սահման քայլարշավն ընթացքի մեջ է

05.06.2014

  Երեք տարի առաջ Հայաստանի տարածքում գործող կազմակերպությունների՝ Կարմիր Խաչի, YMCA-ի և Երիտասարդական բանկի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց Սահմանից Սահման քայլարշավը, որի նպատակն է բարձրացնել ծնողների և երեխաների ընդհանուր իրազեկությունը առողջության և բնապահպանության վերաբերյալ: Այս տարի քայլարշավը մեկնարկել է հունիսի 1-ից և կավարտվի հունիսի 21-ին՝ նպատակ ունենալով կրթելու 1000 երեխայի Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում: Տավուշի մարզից քայլարշավի ծրագրում ընդգրկված է 2 համայնք՝ Բագրատաշենը և Դիլիջանը: Առաջին դասը հաջողությամբ անց է կացվել հունիսի 1-ին Բագրատաշեն գյուղում, Դիլիջանում հանդիպումը նախատեսված է հունիսի 10-ին:
  Քայլարշավի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, 6-7 հոգուց բաղկացած Խաղաղության կորպուսի կամավորական խմբերը քայլում են Հայաստանի տարածքով. մի խումբը քայլում է հյուսիսից՝ Վրաստանի սահմանից, իսկ մյուս խումբը՝ հարավից՝ Իրանի սահմանից: Յուրաքանչյուր համայնքում Խաղաղության կորպուսի կամավորները անց են կացնոմ 6-ական շատ պարզ, բայց կարևոր դաս տվյալ համայնքի անդամների համար առողջ սննդի, շրջակա միջավայրի, հիգիենայի, ծխախոտից և արկոհոլից կրած վնասների և դրանցից զերծ մնալու վերաբերյալ: Քայլարշավի ավարտին թիմերը կհանդիպեն Եղեգնաձորում:
  Քայլարշավի մասնակիցները կանցնեն նաև այլ գյուղերով և քաղաքներով, սակայն դասերը կանցկացվեն միայն նշված բնակավայրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56