Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը հերթական նվերներով թիվ 5 դպրոցում էր

04.06.2014

   Հունիսի 4-ին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը մի խումբ ֆրանսիացի հյուրերի հետ Իջևան քաղաքի թիվ 5 դպրոցում էր: Դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը դեռ անցյալ տարի նամակով դիմել էր <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին աշակերտական գույքի խնդրանքով: 4 ամիս անց հիմնադրամը ֆրանսահայ բարերարների հովանավորությամբ դպրոցի տարրական դասարաններին նվիրեց աշակերտական գույք: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը ֆրանսահայ Սիլվա Կիզիրյանի և Վալանս քաղաքից նրա ընկերների հովանավորությամբ հերթական նվերներով թիվ 5 դպրոցում էր: Այս անգամ նվերների հասցեատերը 5-րդ ,,ա,, դասարանն էր, որին էլ հանդիսավորությամբ հանձնվեց դպրոցական գույքը՝ 16 սեղան, 32 աթոռ, պահարան, գրատախտակ, ուսուցչի սեղան ու աթոռ և կախիչ: Նշենք, որ օրեր առաջ էլ հիմնադրամը մարզի 79 դպրոցների նվիրել է ֆուտբոլի շուրջ 340 գնդակ: Գնդակները բաշխվել են ըստ դպրոցների աշակերտաքանակի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56