Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

04.06.2014

 Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանին և Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթին: Հյուրերին ուղեկցում էին <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ու <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ովքեր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տավուշի մարզպետարանի հետ միասին մարզում կյանքի են կոչել <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագիրը, որի ֆինանսավորումն իրականացվել է Նորվեգիայի կառավարության կողմից: Քննարկվեցին ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները:
 Կարևորելով հասարակության խոցելի խմբերի խնդիրներին ուշադրությունը՝ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ այցի նպատակը ծրագրի արդյունքներին տեղում ծանոթանալն է, քանի որ <<Առաքելություն Արևելքը>> պատրաստվում է նոր գործունեության:
 Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցելու և ներառական կրթության մոդելը մարզում ներդնելու համար, ապա անդրադարձավ ներառական կրթության ոլորտում մարզի ունեցած աննախադեպ ձեռքբերումներին ու ծրագրի արդյունքներին: Կարևորելով թիմային աշխատանքը՝ Լևոն Սարգսյանը նշեց, որ <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագիրն սկսվել և ավարտվել է մասնակցային գործընթացով: Արդյունքները գոհացնող են: Ծրագրի արդյունքում նվազել է կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը: Տավուշի մարզում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներն ապրում են իրենց ընտանիքներում և կրթություն են ստանում իրենց իսկ համայնքի դպրոցում: Կարևորվեց հասարակության մեջ վերաբերմունքի փոփոխությունը: Իսկ ամենամեծ ձեռքբերումը հանդուրժողականության մթնոլորտն է, որ այսօր տիրում է մարզի բոլոր դպրոցներում: Սակայն կատարված մեծածավալ աշխատանքների կողքին դեռևս կան խնդիրներ, որոնք էլ ենթադրում են ծրագրի շարունակականություն: Խնդիրներ կան ուսուցիչների, ստեղծված հոգեբանամանկավարժական թիմերի վերապատրաստման, դպրոցներին մասնագիտացված աջակցություն ցուցաբերող կառույցների ստեղծման գործում:
 Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու կատարված աշխատանաքների համար՝ դեսպան Հրաչյա Աղաջանյանը խոստացավ, որ կանեն ամենը, որպեսզի ծրագիրը մարզում լինի շարունակական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56