Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողբում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին

02.06.2014

  2014 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
   Եկեղեցու բացումը տոնի էր վերածել գյուղի օրը: Սուրբ արարողությանը ներկա էր ոչ միայն ամբողջ գյուղը, այլև բազմաթիվ հրավիրյալներ, հազարավոր հյուրեր հեռու ու մոտ վայրերից: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ, որին էլ հաջորդեց առաջին Սբ. Պատարագը: Սբ. Հովհաննես եկեղեցու օծման ավարտին հյուրերը մասնակցեցին բարերարի կողմից կազմակերպված հյուրասիրությանը:
   Նշենք, որ սրբավայրը գտնվում է իշխող բարձրության վրա: Աստծու այս հոյակերտ տան շինարարությունն սկսվել է մոտ երեք տարի առաջ գյուղի նվիրյալ զավակ, Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ: Եկեղեցին նախագծել է մեր հայրենակից, ճանաչված ճարտարապետ Միսակ Մելքումյանը: Տուֆակերտ կառույցը կենտրոնագմբեթ է, հատակագծումը 12x10-ի վրա է, զանգակատունը՝ 6x6-ի, շինության բարձրությունը խաչի հետ միասին կազմում է 28 մետր: Եկեղեցու ներսը զարդարում են երկու հիանալի որմնանկար՝ կատարված հանրահայտ սրբանկարիչ Անդրանիկ Անտոնյանի ձեռքով: Եկեղեցուն կից կառուցված է նաև հովվատուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56