Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

02.06.2014

   Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի առթիվ Իջևան քաղաքում արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը սկսվեց շատրվանների հրապարակից: Իջևանի քաղաքապետարանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը, ՍՕՍ մանկական գյուղն ու Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպությունը իրենց ներդրումն էին բերել՝ օրը տոն դարձնելու երեխաների համար: Երեխաների մեծ բարեկամ <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն անցկացրեց ուրախ ակցիա` ոգևորելով ու գունավորելով փոքրիկների աշխարհը: Տրվեցին վարպետության դասեր, որոնք ներառում էին տեսարանային նկարներ, ձեռքի աշխատանքներ և գունազարդում, մեծ փրփուրե փուչիկների շոու, դեմքի գունազարդում, հեքիաթային կերպարներ: Համերգային ծրագրով հանդես եկան Իջևանի մշակույթի տան <<Գարուն>> պարային խումբը, երաժշտական դպրոցի սաները: Իրենց ներկայությամբ փոքրիկների ուրախ ու անմոռանալի օրը լրացրին մշակույթի տան մանկական թատրոնի սաները հեքիաթային կերպարներով: Միջոցառման ավարտին Իջևանի քաղաքապետարանի հովանավորությամբ երեխաներին հյուրասիրեցին պաղպաղակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56