Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը

29.05.2014

  Մայիսի 27-ին Իջևանի երաժշտական դպրոցի ուսուցիչները և աշակերտները ի դեմս տնօրեն Աիդա Սարգսյանի կազմակերպել էին հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Համերգային ծրագիրը մեկնարկեց երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքներ նվագախմբի գեղեցիկ կատարմամբ: Համերգին ելույթ ունեցան լարային, ստեղնաշարային, փողային, վոկալ և հարվածային բաժինների աշակերտները, ովքեր ցուցադրեցին իրենց տաղանդն ու ունակությունները: 56 տարվա պատմություն ունեցող Իջևանի երաժշտական դպրոցը տվել ու տալիս է շնորհալի երաժիշտներ, ովքեր պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր մրցույթ-փառատոների և արժանանում ոչ միայն հանդիսատեսի համակրանքին, այլև պարգևատրվում պատվոգրերով ու շնորհակալագրերով: Վերջերս Գյումրիում անցկացված երաժիշտ-կատարողների <<Վերածնունդ>> միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնում Իջևանի երաժշտական դպրոցի սաներից Ռուբեն Խաչատրյանը <<Ժողովրդական գործիքներ>> անվանակարգում պարգևատրվել է դիպլոմով, <<Դաշնամուր>> անվանակարգում դիպլոմ է ստացել Սաթինե Գուլլակյանը և նույն անվանակարգում շնորհակալագրով է պարգևատրվել Ալլա Սարգսյանը: Դիպլոմներն ու շնորհակալագիրն աշակերտներին հանձնեց երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը և դպրոցի կողմից խրախուսեց նվերներով: Համերգի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչը և երաժշտական դպրոցի տնօրենը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56