Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Շունն ու կատուն>>՝ նոր տարբերակով

12.05.2014

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում այս տարի առանձնահատուկ շուքով նշվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Աշակերտների և ծնողների խնդրանքով հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումից մի հատված՝ <<Շունն ու կատուն>> հեքիաթի նորացված տարբերակի բեմականացումը, օրերս կրկին ներկայացվեց դպրոցի դահլիճում: Հեքիաթը ներկայացրին փորձառու դասվար Ազատուհի Խեչյանի 3-րդ <<ա>> դասարանի սաները: Միջոցառումը բացեց ընկեր Խեչյանը՝ համառոտ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքը, միաժամանակ մեջբերումներ կատարելով Թումանյանի խոսքերից: Տոնականորեն զարդարված դահլիճի պատերին փակցված էին տողեր թումանյանական խրատներից, խորհուրդներից ու քառյակներից: Բեմը ևս կահավորված էր թումանյանական շնչով: Երեխաները ներկայացրին հեքիաթի իմպրովիզացված տարբերակը, որտեղ շունն ու կատուն վերջապես հաշտվում են՝ վերջ դնելով անվերջանալի թվացող խռովությանը: Ուշագրավն այն է, որ հեքիաթի գլխավոր հերոսներին մարմնավորել էին դասարանի ներառական կրթական համակարգում ընդգրկված աշակերտները, ովքեր իրենց համադասարանցներին չէին զիջում թե խոսքով և թե թատերական հմտություններով: Միջոցառման վերջում ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին դասվարին՝ հոգատար, մարդասիրական ու մայրական մոտեցման համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26