Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի ու խաղաղության տոնը մեծ խանդավառությամբ նշվեց Տավուշի մարզում

09.05.2014

  Արդեն 22 տարի է, ինչ Մայիսի 9-ը Հայաստանում նշվում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, այլև մեր նոր գոյամարտի մեծագույն ձեռքբերումներից մեկի` Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման օր, ազատագրում, որը հայ ժողովրդի համար սոսկ հաղթանակ չէր, այլ բազմաթիվ արժեքների վերադարձ:
  Մայիսի 9-ի տոնական օրը հերթական անգամ մեծ խանդավառությամբ նշվեց Տավուշի մարզում: Ինչպես միշտ, մարզկենտրոն Իջևանում Հաղթանակի ու խաղաղության տոնին նվիրված միջոցառումների շարքն սկսվեց հարգանքի տուրքով: Մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, զինվորներ ու սպաներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հասարակայնության ներկայացուցիչներ առաջինն այցելեցին Մեծ հայրենականում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին հուշարձան-կոթողին: Այնուհետև տեղի ունեցավ զինվորական շքերթ Իջևանի գնդի ստորաբաժանումների մասնակցությամբ: Իսկ զինվորները հանդես եկան մարտական հնարքների ցուցադրման իրենց իմացությամբ ու հմտությամբ` հիացմունքի ու հպարտության զգացումով լցնելով բոլորի սրտերը: Տոնական օրվա միջոցառումների շարքը շարունակվեց քաղաքի մշակույթի տանը: Տոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորեցին Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, գնդի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Օրվա առթիվ կենդանի լեգենդ, ազատամարտիկ Արծրուն Լազրի Ճաղարյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեց ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով: Մեդալը ազատամարտիկին հանձնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Միջոցառման հանդիսավոր մասը եզրափակվեց տոնական համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09