Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արծվաբերդցի պատանիները դարձյալ 2-րդ տեղում էին

08.05.2014

  Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը /զինղեկ` Գուրգեն Զարգարյան/ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում, որն անց է կացվել մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, գրավել է երկրորդ պատվավոր տեղը: Նշենք, որ արծվաբերդցի պատանիներն արդեն երկրորդ տարին է 2-րդ տեղ են գրավում օլիմպիադայում` զիջելով միայն Արցախի թիմին: Երրորդ տեղում Լոռիի ներկայացուցիչներն էին:
   Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով ռազմական ինստիտուտ է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրել, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:
  Օլիմպիադայի փակման արարողությանը հանրապետական օլիմպիադայի արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը արժանացել են մրցանակների: Տավուշի մարզը ներկայացնող թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով և նվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:33:37