Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օրորոց>> ծրագիրը Տավուշի մարզում էր

05.05.2014

 Մայիսի 5-ին <<Օրորոց>> բարեգործական ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ հանձնվեցին մարզում անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2014 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի չորրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված նորածիններին: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 46 փաթեթ, որից 24-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի և 15-ը՝ Բերդի տարածաշրջանի մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզպետարանում: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց փաթեթի պարունակությունը: Փոքրիկների ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին և ներկայացուցիչներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26