Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.04.2014

    Սիրելի տավուշցիներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսմեկյան տոնի՝ Աշխատանքի ու աշխատավոր մարդու օրվա կապակցությամբ: Աշխատանքն է մարդկային կյանքի ու մշակույթի հիմքը, յուրաքանչյուր ընտանիքի կայացման ու ամրապնդման կարևոր երաշխիքը: Իսկ գաղտնիք չէ, որ ամուր ու կայացած ընտանիքներով է հզոր երկիրը: Աշխատանքը հայ մարդու համար մեծագույն արժեք է, կյանքի պայման: Ու բոլոր ժամանակներում էլ, հավատարիմ իր տեսակին ու կենսակերպին, նա կարողացել է սեփական քրտինքով վաստակել իր հացը, արարել ու բարիք ստեղծել:
   Սահմանամերձ Տավուշի մարզը գյուղատնտեսական մարզ է, ու ես ուզում եմ առանձնակի շնորհավորել գյուղացու, գյուղի աշխատավորի Աշխատանքի տոնը:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ երջանկություն, խաղաղ ու արժանապատիվ աշխատանք՝ ի շահ Ձեր ընտանիքների բարեկեցության, մեր երկրի զարգացման ու առաջընթացի:
Փառք ու պատիվ աշխատավոր մարդուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57