Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարենային անվտանգության հարցերով Տավուշի մարզային աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

29.04.2014

 ՕՔՍՖԱՄ-ի պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Պարենային անվտանգության հարցերով Տավուշի մարզային աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, գյուղատնտեսական կոոպերատիվների և ՀԿ-ների նախագահներ, վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ: Հրավիրված էր նաև <<Ակբակրեդիտագրիկոլ>> բանկի Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրեն Սասուն Ավետիսյանը:
  Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կարևորեց այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացրել է ՕՔՍՖԱՄ-ը մարզում սկսած 2009 թվականից: Դրանք են` սառնարանային և ջերմոցային տնտեսության ստեղծում, գյուղմթերքների վերամշակում և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը նոր ծրագրերի իրականացման, որոնք ուղղորդված կլինեն պտղի մթերմանը, արտադրության կազմակերպմանը, ոռոգմանը, նոր այգիների ստեղծմանն ու չրագործության զարգացմանը:
  ՕՔՍՖԱՄ-ի պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի բովանդակությունն ու այն լրացուցիչ բաղադրիչները, որոնք չափազանց կարևոր են: Նշեց, որ Տավուշը ռազմավարական մարզ է, և նոր հնարավորություն է ստեղծվել որպես ցուցադրական մոդել այս նոր ծրագիրը առաջինը իրականացնել հենց Տավուշի մարզում: Ներկայացվեց Ծրագրի հայաստանյան համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի հետ համատեղ ջանքերով ձևավորված աշխատանքային խմբի նպատակը: Նշվեց, որ այն կմշակի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թ.թ. կայուն զարգացման ռազմավարությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև պարենային անվտանգության հարցերով մարզային խմբերի ձևավորում և մարզային, տեղական և մանր ֆերմերների ակտիվ ներգրավվածությամբ քննարկումների կազմակերպում:
 Ծրագրի փորձագետ Անաստաս Աղազարյանը ներկայացրեց պարենային անվտանգության իրավիճակը Հայաստանում, իրազեկեց պարենային անվտանգության և պարենային ապահովության ու սնուցման տարբերության մասին, ներկայացրեց պարենային ապահովության բաղադրիչները: Ներկայացվեցին նաև գյուղատնտեսության ոլորտում տարբեր բաղադրիչների վիճակագրական տվյալներ:
  Հանդիպման ավարտին ծավալվեց բաց քննարկում, որի ընթացքում հնչեցին նաև կարծիքներ ու առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18