Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտելեկտուալ մրցույթ մարզի երիտասարդների մասնակցությամբ

09.04.2014

  Ապրիլի 8-ին մարզի երիտասարդների համար ինտելեկտուալ մրցույթ էր կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը: Մրցույթին մասնակցելու համար Տավուշի մարզային կենտրոն հայտ էին ներկայացրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Իջևանի ավագ դպրոցը (2 թիմ), Իջևանի ազգային վարժարանը, ՍՕՍ մանկական գյուղը, Աչաջրի և Խաշթառակի միջնակարգ դպրոցները: Համառ մրցապայքարում առաջին մրցանակային տեղը գրավեց Իջևանի ավագ դպրոցը ներկայացնող <<Յուպիտեր>> թիմը: Թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրով և <<Գիտելիքների շտեմարան>> գրքերով: Երկրորդ տեղում էր Խաշթառակի միջնակարգ դպրոցը ներկայացնող <<Մարս>> թիմը, որը պարգևտրվեց պատվոգրով և «Տավուշի հոգևոր և նյութական ժառանգությունը» գրքով: Մրցանակային երրորդ տեղը բաժին հասավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Հայոց լեզու և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներից կազմված <<Արատտան>> թիմին: Իսկ բլից հարցերի անհատական պայքարում հաղթեց Իջևանի ավագ դպրոցի ներկայացուցիչ Արման Բայրամյանը:
    Նշենք, որ մրցույթի մասնակիցները բավականին խնամքով էին նախապատրաստվել, և մրցույթն էլ անցավ հետաքրքիր ու լարված պայքարում: Թիմերը միմյանց զիջում էին աննշան միավորներով:
   Ինտելեկտուալ մրցույթն ուներ ժյուրիի կազմ, ինչպես նաև հանդիսատես: Ժյուրիի նախագահ Աշոտ Փաշինյանը, ով ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, դրվատանքով խոսեց երիտասարդական կենտրոնի ինտելեկտուալ խաղեր կազմակերպելու նախաձեռնության մասին՝ նշելով, որ նման միջոցառումները մեծ խթան են երիտասարդների գիտելիքների ձեռքբերման և զարգացման համար:
    Երիտասարդների ինտելեկտուալ կարողությունը կարևոր ռեսուրս է Տավուշի մարզի համար: Մեծ նշանակություն տալով այս ռեսուրսին՝ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը նախաձեռնել է պարբերաբար կազմակերպել նմանատիպ միջոցառումներ՝ մարզի երիտասարդներին տալով հնարավորություն իրենց ինտելեկտուալ կարողությունների ներկայացման և զարգացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:33:37