Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի բժշկական կենտրոնը համալրվեց չորս նոր աշխատողով
09.04.2014
2014 թվականի մարտի 3-ին <<Իջևանի Բկ>> ՓԲԸ-ն մրցույթ էր հայտարարել տեղեկատուի բուժքրոջ, ընդունարանի բուժքրոջ, վիրաբուժական բաժանմունքի բուժքրոջ, շտապ օգնության կայանի բուժքրոջ թափուր հաստիքները զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու դիմումներ ու համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել Էլլադա Հայրապետյանը, Վարինկա Շաղբաթյանը, Լաուրա Շեկոյանը, Ռիտա Զախարյանը և Շուշանիկ Հովսեփյանը: Մրցույթի հայտարարությունից հետո դիմումատուներին հնարավորություն էր տրվել անցնել ուսումնական պրակտիկա, բժիշկների և բուժքույրերի հետ միասին ծանոթանալ բժշկական կենտրոնի բաժանմունքների աշխատանքներին, մասնակցել ներբաժանմունքային համայցերին, վիրահատություններին և բուժական այլ գործառույթների: Միաժամանակ, մրցույթին նախապատրաստվելու համար նրանց էր տրամադրվել մասնագիտական գրականություն:
Մրցույթի նշանակված օրը` ապրիլի 3-ին, <<Իջևանի Բկ>> ՓԲԸ-ում տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը` բժշկական կենտրոնի տնօրեն-բժշկական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Մարգարյանի նախագահությամբ: Մրցույթի արդյունքում դիմած հինգ մասնակիցներից հաղթող ճանաչվեցին չորսը ու նրանց հետ կնքվեց անհատական աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով` սահմանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված երկու ամիս փորձաշրջան: