Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծաղիկներ` զոհված որդիների անունից

08.04.2014

   Բանակ-հասարակություն կապի շրջանակներում ապրիլի 8-ին Իջևանի մշակույթի տանը հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել <<Զինվոր>> հասարակական կազմակերպության համակարգող խորհուրդը նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Միջոցառումը նվիրված էր Մայրության ու գեղեցկության տոնին, և հրավիրված էին Արցախյան ազատամարտում և հայրենիքի պաշտպանության համար զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը, Իջևանի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արթուր Հովակիմյանը, Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ: Միջոցառումն սկսվեց զինվորական նվագախմբի կատարմամբ Հայաստանի Հանրապետության հիմնով, որից հետո դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց հայրենիքի համար նահատակված խիզախ հայորդիների հիշատակը:
Ողջույնի իր խոսքում գնդապետ Արայիկ Սարգսյանը նշեց այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ այսօր իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր <<Զինվոր>> ՀԿ-ն ինչպես զոհվածների ընտանիքների հետ, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Նա նաև իր և 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անունից շնորհավորեց բոլոր մայրերին ինչպես կանանց նվիրված միամսյակի, այնպես էլ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
  Սրտառուչ ու հուզիչ էր Մարգարիտա Խաչատրյանի խոսքը, ով զոհված որդիների անունից տոնի առթիվ ծաղիկներ ու նաև նվերներ հանձնեց որդեկորույս մայրերին: Միջոցառմանը առանձնակի հմայք հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան <<Զորական>> համույթի երգիչ-երգչուհիների հուզիչ կատարումները:
   Հանդիսության վերջում տիկին Մարգարիտա Խաչատրյանը <<Զինվոր>> հասարակական կազմակերպության մեդալով պարգևատրեց զինկոմ Արթուր Հովակիմյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59