Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դարձել են մրցանակակիրներ

07.04.2014

   Ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որտեղ ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաեւ «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014թ. մրցանակաբաշխության արդյունքները: Տավուշի մարզից <<Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> անվանակարգում 3-րդ տեղի մրցանակակիր է դարձել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ համայնքը: Իսկ <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության շրջանակում <<Լավագույն սկսնակ կին գործարար>> անվանակարգում հաղթել է անհատ ձեռներեց Նուբար Սահակյանը Բերդ քաղաքից: Հաղթողներին շնորհավորել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21