Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Մայրության և գեղեցկության տոնը
07.04.2014
Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, Իջևանի քաղաքապետը, հասարակական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող կանայք: Միջոցառումը կազմակերպել էր Իջևանի մշակույթի տունը: Գեղեցիկ ու ոգեշունչ ասմունքով միջոցառումը բացեց Գայանե Չապուխյանը՝ արժևորելով ու անմահացնելով մայրերին, քույրերին, սերը և ամեն գեղեցիկը: Հայկական գեղեցիկ պարերով ելույթ ունեցավ Իջևանի արվեստի դպրոցի պարի համույթը, մեներգեցին Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի երգիչ Արթուր Մուսայելյանը և Իջևանի մշակույթի տան տնօրեն Արամ Խաչատրյանը: Գեղարվեստական համարները մեջընդմիջվում էին մշակույթի տան աշխատակիցների կողմից պատրաստված տեսաֆիլմերով, որը նվիրված էր մայրերին, կանանց ու բնությանը: