Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
04.04.2014
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ սքանչելի օրվա՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայ կինը, մայրը արժանի է ամենամեծ գնահատանքի ու խոնարհումի, քանզի նա է հայ օջախի կրակը վառ պահողը, ազգային ու ընտանեկան ավանդույթները պահպանողն ու սերունդներին փոխանցողը:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մայրության բերկրանք ու հարատև գեղեցկություն: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեր սիրած ու սրտակից մարդկանցով, լույսով ու ջերմությամբ և նույն սիրով ու նվիումով շարունակեք ծառայել ձեր ընտանիքների բարօրության ու ամրության ազնվագույն գործին:
Սեր ու երջանկություն Ձեզ, հայ մայրեր ու կանայք:


