Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 5-ին Իջևանի թիվ 1 դպրոցում կանցկացվի Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը
02.04.2014
ՀՀ շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ, գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի հաղորդմամբ ապրիլի 5-ին մարզկենտրոնի թիվ 1 հիմնական դպրոցում կանցկացվի Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը: Մրցաշարի կազմակերպման աջակիցն է ՀՀ Տավուշի մարզպետարանը: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած չորս թիմեր` Դիլիջանի ավագ դպրոցը, Բերդի ավագ դպրոցը, Նոյեմբերյանի տարածաշրջանից Ջուջևանի միջնակարգ դպրոցը և Իջևանի տարածաշրջանից Աչաջրի միջնակարգ դպրոցը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 4 շախմատիստ` 3 տղա և 1 աղջիկ: Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով. բոլոր թիմերը կմրցեն մեկը մյուսի հետ: Հաղթող թիմը ձեռք կբերի հանրապետական փուլին մասնակցելու ուղեգիր: