Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսական լուր
02.04.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականին, Տավուշի մարզի գյուղատնտեսական աշխատանքների համար պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, մարզին հատկացվել է 400 տոննա ազոտական պարարտանյութ, որից 251 տոննան ներկրվել է <<Մասիսի բերրիություն>> ՍՊԸ-ի կողմից և սահմանված կարգով բաշխվել մարզի 48 համայնքների: Մեկ պարկի գինը 6000 դրամ է, որը շուկայական արժեքի գրեթե կեսն է կազմում:
Նույն ծրագրի շրջանակներում շուկայական արժեքից ցածր գներով (1 լիտրը՝ 350 դրամ) մարզին հատկացվել է 700 հազ. լիտր դիզելային վառելիք: Այդ խմբաքանակից արդեն համայնքներ է ներկրվել շուրջ 100 հազ. լիտրը:
2014 թավականի գարնանացանի համար գարնանացան գարու, եգիպտացորենի և առվույտի արտադրության զարգացման պետական ծրագրերի շրջանակներում մարզի համայնքների հողօգտագործողներին հատկացվել է նաև շուկայականից ցածր գներով գարնանացան գարի (1 կիլոգրամը՝ 200 դրամ), առվույտ (1 կիլոգրամը՝ 1500 դրամ) և եգիպտացորեն (1 կիլոգրամը՝ 350 դրամ): Հատկացված 19.8 տոննա գարու սերմացուից համայնքների կողմից ձեռք է բերվել շուրջ 8 տոննա գարի, առվույտի 1 տոննա խմբաքանակից բաշխվել է շուրջ 700 տոննա սերմացու, իսկ հատկացված եգիպտացորենի 275 կգ-ը բաշխվել է ամբողջությամբ:
Գումարների հավաքագրման և ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են: