Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվերներ` սահմանամերձ Կոթիի դպրոցականներին
01.04.2014
Օրերս Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցի հյուրն էին Technology and Science Dynamics կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանը և ArmTab Technologies ՍՊ ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը, ովքեր սահմանամերձ համայնք էին այցելել դպրոցականների համար հաճելի անակնկալով: Իսկ նրանց այցը Կոթիի դպրոց պատահական չէր: Վերջերս նույն դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար արժանացել է <<Հայկյան>> մրցանակի, որը նրան է հանձնել անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Վահան Շաքարյանը դպրոցին նվիրեց 20 հատ <<Արմթաբ>> հայկական պլանշետ և 5 համակարգիչ: Իսկ <<Ինստիգեյթ Ռոբոտիքս>> ռոբոտաշինությամբ զբաղվող ընկերությունը երեխաներին նվիրեց ռոբոտաշինական սարքեր` ռոբոտաշինության ոլորտում դպրոցականների հմտությունները զարգացնելու նպատակով: Ռաֆայել Ղասաբյանը խոստացավ նաև մասնագետներ գործուղել գյուղ` ռոբոտաշինության դասեր վարելու նպատակով: