Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին Բերդի տարածաշրջանի ոռոգման հիմնախնդիրները
28.03.2014
Մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանին և ԾԻԳ աշխատակից Մամիկոն Գասպարյանին: Քննարկվեցին Բերդի տարածաշրջանի ոռոգման ջրամատակարարման իրավիճակը և առկա հիմնախնդիրները: Հանդիպումից հետո մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղան Բերդի տարածաշրջանում, որտեղ տեղում քննարկեցին Տավուշ և Հախում գետերից իրականացվող ոռոգման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, Հախումի պոմպակայանի վերագործարկման, Տավուշ գետի վրա նոր պոմպակայանի կառուցման, ինչպես նաև Բերդի ջրանցքի ու Բերդի ջրատարի որոշ հատվածների վերակառուցման և ոռոգման արդյունավետության բարձրացման հարցեր: