Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՄ պատվիրակության այցը Տավուշի մարզ
28.03.2014
Մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսին, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքին և ԵՄ պատվիրակության աշխատակիցներին: Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ Տավուշի մարզում ԵՄ շարունակելու է իր աշխատանքները և համոզված է, որ համագործակցության արդյունքում կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր: Ուշադրություն է դարձվելու ոլորտային միջոցառումներին և նշվեց այն ոլորտները որտեղ ԵՄ առաջնահերթ է համարում ծրագրերի իրականացումը: Դրանք են՝ զբոսաշրջություն, առողջապահություն, տրանսպորտ, մշակութային կրթություն, կոշտ թափոնների կառավարում, էներգոարդյունավետության բարձրացում և այլն: Նշվեց նաև, որ իրականացվող բոլոր աշխատանքները նպատակաուղղված կլինեն աղքատության նվազեցմանը: Դեսպանը մարզպետին խնդրեց մարզի համայնքների հետ աշխատանքներ տանել ԵՄ-ի հետ համագործակցությունը ավելի ակտիվացնելու ուղղությամբ:
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը իր խոսքում նշեց, որ մարզում հաճախակի հանդիպումները ԵՄ պատվիրակության հետ ավելի կընդլայնեն հետագա համագործակցության ուղղությունները: Մարզպետը նշեց, որ Տավուշի մարզը Եվրոպական ասամբլեայի անդամ է, համագործակցում է Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի, Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի հետ և կարճ ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են եվրոպական գործընկերների հետ: Մարզպետը կարևորեց ԵՄ-ի հետ համագործակցությունը և վստահեցրեց, որ համայնքների հետ համատեղ աշխատանքներն առաջիկայում կդառնան էլ ավելի արդյունավետ և նախանշեց այն բոլոր ուղղությունները, որտեղ Տավուշի մարզը կարող է համագործակցել ԵՄ-ի հետ:
Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը իր խոսքում ներկայացրեց Ռեգեն-Տավուշ համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Ինչպես նաև առաջարկվեց ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում քննարկել Տավուշ-Ռեգեն համագործակության խորացմանը նպաստելու հնարավորությունները, մասնավորապես, զբոսաշրջության և բնապահպանական (աղբահանության) կրթության ոլորտներում:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին մարզպետ Արմեն Ղուլարյանին ջերմ ընդունելության համար, հանդիպումը գնահատեցին արդյունավետ՝ հուսալով որ այսուհետ մարզ այցելությունները կլինեն հաճախակի: