Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում Էրեբունի ԲԿ-ի կողմից մարզի 4 տարածաշրջաններում իրականացվեց <<Բաց դռների օրեր>>
24.03.2014
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանանց տոների` Մարտի 8-ին ու Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միամսյակի կապակցությամբ 2014 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվել է կանանց առողջության պահպանման միամսյակ: Միամսյակի շրջանակներում Տավուշի մարզի 4 բուժհաստատություններում` Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի բժշկական կենտրոններում կազմակերպվեց Բաց դռների օրեր: Նախապես հաստատված ժամանակացույցով Երևանի <<Էրեբունի ԲԿ>> ՓԲԸ մասնագետները անցկացրեցին կանանց ընդունելություն: Աշխատել է սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, գինեկոլոգ և ուռուցքաբան: Ընդունելությանը մասանակցած 718 կանանցից 29 կին ուղեգրվեց Էրեբունի բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության,իսկ 23 կին՝ կոնսերվատիվ և վիրահատական բուժման: Մինչև ապրիլի 7-ը մարզի բուժական հաստատություններում շարունակվելու են անվճար խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերվել դիմող կանանց:
Իջևանի տարածաշրջանում խորհրդատվություն է անցել 200 կին, որոնցից 6-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, իսկ 7 կին՝ կոնսերվատիվ և վիրահատական բուժման:
Նոյեմբերյանի տարածաշրջանում խորհրդատվություն է անցել 146 կին, որոնցից 5-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 5 կին՝ կոնսերվատիվ և վիրահատական բուժման:
Բերդի տարածաշրջանում խորհրդատվություն է անցել 141 կին, որոնցից 4-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 5 կին՝ կոնսերվատիվ և վիրահատական բուժման:
Դիլիջանի տարածաշրջանում խորհրդատվություն է անցել 231 կին, որոնցից 14-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 6 կին՝ կոնսերվատիվ և վիրահատական բուժման:
Խորհրդատվություն ստացած կանանց մեծ մասը տեղում ստացել է մասնագիտական բուժում և տեղի բժշկական հաստատություններում շարունակելու է բուժումը: