Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-քննարկում Տավուշի մարզպետարանում
19.03.2014
Մարտի 19-ին Տավուշի մարզպետարանում <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացվեց Տավուշի մարզպետարանի և <<ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսներ>> տնտեսական զարգացման ծրագրի աջակցությամբ: Ներկա էին Տավուշի մարզպետարանի, Զբաղվածության պետական ծառայության գործակալության աշխատակիցներ և մարզի բուժական հաստատությունների հաշվապահներ: Դասընթացավար Արամայիս Շահբեկյանը ներկայացրեց նոր կուտակային կենսաթոշակային համակարգը: Պարզաբանումներ տրվեցին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների վերաբերյալ, և նշվեց որ ֆոնդերի կառավարիչները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընտրված և լիցենզավորված համաշխարհային առաջատար ընկերություններ են և կառավարում են բազմամիլիարդանոց ակտիվներ ամբողջ աշխարհում: Ներկայացվեց, թե երբ և ինչ ձևով կստանան իրենց կուտակային կենսաթոշակը համակարգի մասնակիցները:
Սեմինարի մասնակիցներին բաժանվեցին բրոշյուրներ, որտեղ մանրամասն զետեղված է տեղեկատվություն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու քայլերի, կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի վերաբերյալ: Դասընթացավարը նշեց, որ ցանկության դեպքում այսպիսի սեմինարներ կարող են կրկին անցկացվել: