Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
18.03.2014
Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 25 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Զորական, Վազաշեն, Դիլիջան, Կիրանց և Հովք համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 6 քաղաքացի, որոնց դիմումներին տրվեց դրական պատասխան, 5 բնակիչ դիմել էր բնակարանային հարցով, 11 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով, մեկը՝ հողամասի և ևս երկու բնակիչ՝ այլ բնույթի հարցով: Բոլոր դիմումները վերցվել են հաշվառման և մակագրվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ ուսումնասիրություններ կատարելու և դրանց լուծում տալու համար: