Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Տավուշի մարզպետին
13.03.2014
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզպետարանի երկարամյա աշխատակից, գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ ու կազմակերպիչ Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է ուղարկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: <<Հարգելի պարոն Ղուլարյան, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ողջ կոլեկտիվը և անձամբ ես խորապես վշտացած ենք հարգարժան Ռազմիկ Մելիքջանյանի մահվան կապակցությամբ: Իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում նա հավատարմորեն ծառայել է հայրենի հողի բարգավաճմանը, ծանրակշիռ ավանդ ներդրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման գործում: Խնդրում ենք մեր խոր ցավակցությունը փոխանցել նաև հանգուցյալի ընտանիքին>>,- ասված է հեռագրում: