Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց շախմատի մարզային երիտասարդական առաջնություն
11.03.2014
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը, համագործակցությամբ Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի և Տավուշի մարզպետարանի, մարտի 10-ին «Շախմատի առաջնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր շախմատի մարզային երիտասարդական առաջնություն: Առաջնությունը տեղի ունեցավ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում: Մրցույթին մասնակցեցին նախապես հայտագրված երեսունհինգ երիտասարդ շախմատիստներ, ովքեր ներկայացնում էին մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար, Հաղարծին, Աղավնավանք, Նոյեմբերյան, Ոսկեպար, Սարիգյուղ, Ջուջևան, Այգեհովիտ համայնքները: Թեժ պայքարից հետո առաջին պատվավոր մրցանակին արժանացավ Աչաջուր համայնքի ներկայացուցիչ 16-ամյա Աշոտ Ջամալյանը: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իջևանի բնակիչներ 14-ամյա Գերասիմ Ալավերդյանը և 27-ամյա Սևադա Մատինյանը: Առաջնության մասնակիցների ոգևորությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ գնալով մարզում էլ ավել է մեծանում հետաքրքրությունը իմաստուն խաղի հանդեպ: ՀԵՀ-ի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանի հաղորդմամբ, նմանատիպ միջոցառումները մարզում կկրեն պարբերական բնույթ: