Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարադրությունների մրցույթ` նվիրված մայիսյան տոներին
11.03.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզի դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարել է շարադրությունների մրցույթ <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> և <<Հայրենիքն սկսվում է սահմանից>> թեմաներով` նվիրված մայիսյան տոներին` Հաղթանակի տոնին ու Շուշիի ազատագրմանը, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան: Լավագույն աշխատանքները մինչև մայիսի 1-ը կներկայացվեն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչություն: Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 6 լավագույն ստեղծագործությունները կարժանանան Տավուշի մարզպետի խրախուսանքին: