Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2014 թվականի մարտի 9-ին Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ
10.03.2014
2014 թվականի մարտի 9-ին Տավուշի մարզի Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Աղավնավանք համայնքում համայնքի ղեկավարի թեկնածուներ էին առաջադրվել ՀՀԿ անդամներ Վարդան Վաղարշակի Գրիգորյանը և Սերգեյ Մարտիրոսի Թաիրյանը: Նախնական տվյալներով 104 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Վարդան Վաղարշակի Գրիգորյանը, Դեբեդավանում առաջադրվել էին անկուսակցական, գործող գյուղապետ Վանյա Սամվելի Դամիրչյանը և ՀՀԿ անդամ Ֆեդյա Միխայիլի Էլչիբեկյանը: 200 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Վանյա Դամիրչյանը: Հովք համայնքում թեկնածուներ էին առաջադրվել ՀՅԴ անդամ Գրիգոր Աշոտի Գևորգյանը և ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Յուրիկ Բախշիի Ցուգունյանը: 125 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Գրիգոր Գևորգյանը: Զորական և Խաչարձան համայնքներում առաջադրվել էին մեկական թեկնածուներ: Զորական համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել գործող գյուղապետ Սուրեն Ժորիկի Մարտիրոսյանը, իսկ Խաչարձանում՝ Գագիկ Սիմյոնի Շահնազարյանը: