Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստացած մրցանակը պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատել, ամուր մնալ սահմանին

07.03.2014

Տավուշի մարզպետն ընդունեց Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին, ով օրերս Երևանի պետական կամերային թատրոնում մասնակցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած <<Հայկյան>> մրցանակաբաշխությանը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և մրցանակ ստացավ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար: Մրցանակը Գևորգին հանձնեց անձամբ երկրի Նախագահը:
Շնորհավորելով մրցանակ ստանալու կապակցությամբ` մարզպետն այնուհետև անմիջական ու ջերմ զրույց ունեցավ երիտասարդ ուսուցչի հետ նրա աշխատանքի, ծրագրերի շուրջ: Գևորգն ասաց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է սահմանամերձ գյուղի դպրոցում երեխաներ կրթելն ու դաստիարակելը: Իսկ ստացած մրցանակը պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատել, ամուր մնալ սահմանին:
Գևորգը Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր գյուղից է: Սովորել և ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետը: 4-րդ կուրսի ուսանող էր, երբ իմացավ, որ սահմանամերձ Կոթի գյուղում ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչի կարիք կա: Անցավ ուսման անհատական գրաֆիկի ու տեղափոխվեց Կոթի: Աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից էլ սիրեց դպրոցն ու երեխաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56