Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դռների օր կանանց տոներին նվիրված միամսյակի կապակցությամբ
06.03.2014
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանանց տոներին` Մարտի 8-ին ու Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միամսյակի կապակցությամբ 2014 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված է կանանց առողջության պահպանման միամսյակ: Միամսյակի շրջանակներում Տավուշի մարզի 4 բուժհաստատություններում` Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի բժշկական կենտրոններում կկազմակերպվեն Բաց դռների օրեր: Ակցիայի օրերին բուժհաստատություններում ընդունելությունները կիրականացնեն Երևանի <<Էրեբունի ԲԿ>> և <<Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ԱԿ>> ՓԲԸ-ների առաջատար մասնագետները` ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, էնդոկրինոլոգ: Միջոցառումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով` Իջևանի ԱԱՊԿ – 17.03.2014թ. ժամը 11-ից, Նոյեմբերյանի ԲԿ - 18.03.2014թ. ժամը 11-ից, Բերդի ԲԿ - 19.03.2014թ. ժամը 11-ից, Դիլիջանի ԲԿ – 20.03.2014թ. ժամը 11-ից: