Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը

27.02.2014

Փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց 2014 թվականի ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 43 աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Աշակերտները հատվածներ կարդացին իրենց ընտրած գեղարվեստական գրքից: Այնուհետև մրցույթը ծավալվեց հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված 10 մասնակիցների միջև: Սակայն այս անգամ հաղթողները կարդացին հանձնաժողովի ընտրած նույն տեքստը: Արդյունքում մարզային փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ դարձան Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի սան Մաիամ Մամյանը, Վերին Կարմիրաղբյուրի դպրոցը ներկայացնող Ինեսա Ավագյանը և Մարիամ Մալխասյանը Նոյեմբերյանի ավագ դպրոցից, ովքեր էլ կմասնակցեն 2014 թվականի ապրիլին Երևանում կայանալիք «Ընթերցման օլիմպիադա 2014»-ի հանրապետական փուլին: Նշենք, որ օլիմպիադան ունի իր կանոնները. մրցույթը նախատեսված է միայն 6-րդ դասարանի աշակերտների համար, իսկ աշակերտի ընտրած և ժյուրիի առաջարկած գրքերը պետք է լինեն գեղարվեստական:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս, ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Հասանյանը, մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից: Աշակերտների գնահատումը կատարվեց 10 միավորանոց գնահատման կարգով: Գնահատման չափանիշներն էին` սահուն ընթերցում` 5 միավոր, ճիշտ շեշտադրում` 2 միավոր, արտահայտչականություն` 3 միավոր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18