Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

25.02.2014

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետը ներկայացրեց փետրվարի 23-ին Աչաջուր համայնք կատարած աշխատանքային այցի մանրամասները: Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին հանձնարարվեց Աչաջրի մանկապարտեզի վերանորոգման վերաբերյալ գրություն պատրաստել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին` համապատասխան մասնագետներ հրավիրելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Մասնավորապես ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մ. Մխիթարյանը տեղեկատվություն ներկայացրեց մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առաջիկա շաբաթվա ընթացքում կայանալիք խորհրդակցությունների, հանդիպումների համար նախապատրաստել համապատասխան տեղեկանքներ: Կոնկրետ հանձնարարականներ տրվեցին փետրվարի 28-ին մարզպետարանում կայանալիք ռազմահայրենասիրական թեմայով խորհրդակցության կազմակերպման ուղղությամբ: Աշխատակազմի ղեկավարին, բոլոր ստորաբաժանումներին, մասնավորապես գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությանը հանձնարարականներ տրվեցին մարտի առաջին տասնօրյակում կայանալիք մարզխորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որին ծրագրված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց մինչև մարտի 1-ը մարզպետի հաստատմանը ներկայացնել մարզի բուժհաստատությունների զարգացման ծրագրերը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը հանձնարարություն ստացավ հաջորդ խորհրդակցությանը զեկուցել վերջին տարիներին <<Կենգուրու>> մաթեմատիկական խաղ-մրցույթին մարզի դպրոցների մասնակցության ու արդյունքների մասին: Քաղաքաշինության վարչությունը հանձնարարական ստացավ Վազաշենի ջրամատակարարման ուսումնասիրման վերաբերյալ: Հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03