Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարադրությունների մրցույթ` հայրենասիրության թեմայով
25.02.2014
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարել է շարադրությունների մրցույթ <<Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը>> թեմայով: Մրցույթին մասնակցում են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Տավուշի մարզում հաղթող ճանաչված 10 լավագույն աշխատանքները ՀՀ կրթության և գիտության նախարարություն կներկայացվեն մինչև մարտի 5-ը: